18:00   04-11-2021
Ի տարբերություն մեզ թուրքերը «հիմար» են. ունեն մոտ 400 զենքի գործարան. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Մարդկանց զենքից հեռու պահողները «ստալինոիդ » են. այսինքն Ստալինին չսիրող, բայց ստալինյան պահվածք դրսևորողներ: Նա հայտարարեց, որ ազատություններ է հաստատելու, բայց այդ ընթացքում տոտալիտար պետություն կառուցեց՝ խստիվ արգելելով զենքը:
Պետությունը չի կարող բոլորի կողքին ոստիկան կամ ժամապահ կանգնեցնել, եթե անգամ դա Անգլիան կամ Իսրայելն է: Մեր պարագայում, երբ բնակչության գրեթե կեսն ապրում է Արարատյան դաշտավայրում, իսկ Ներքին Չարբախը Թուրքիայի սահմանից 22 կիլոմետր է հեռու, զենքը պետք է սառնարանի կամ հացամանի պես մի բան լինի: Հայատյացությամբ թունավորված հարևան Թուրքիայում սակայն, զենքի ձեռբերումը բավականին պարզեցված է: Ի տարբերություն մեզ՝ թուրքերը «հիմար» են. ունեն մոտ 400 զենքի գործարան:

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը և «ՈՄԱ»-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանը, զենքի ազատականացումը դիտարկում են իբրև ազգ-բանակի ևս մի մոդել:

Loading...