11:03   05-11-2021
Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց կառուցելու համար կառավարությունը հող հատկացրեց ՀՖՖ-ին
Թողնել մեկնաբանություն

 Կառավարության որոշմամբ Երևանի Կենտրոն Ա.Մանուկյան փողոց 11 հասցեում գտնվող հողամասը նախատեսվում է նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ ընդունված որոշման հիմնավորման, Ֆեդերացիայի ներկայացրած գործունեության ծրագրի համաձայն՝ նշված հողամասում առաջարկում է կառուցել անվանի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 10 տարվա ընթացքում՝ կատարելով 760 000 եվրոյի ներդրում, որից 160 000 եվրոն կազմակերպության միջոցների հաշվին, իսկ 600 000 եվրոն՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կողմից։

Loading...