17:26   05-11-2021
Կանխարգելի՞չ, թե՞ փրկիչ. կառավարման խորհրդատուի դերը հստակ է. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Բիզնեսի արդյունավետ կառավարումը կախված է խորհրդատուին ճիշտ ընկալելուց: Կարող է աշխատել մեկ անձ, կամ մի մեծ թիմ: Պիտի հստակեցնել՝ նրա գործառույթը ավելի քան լուրջ է, քան գործարարն է պատկերացնում: Սամվել Գևորգյանը նշում է՝ կառավարման խորհրդատուն այն անձը չէ, որը պիտի բուժի վերջին պահին, հայտնվի փրկության հույսով: Խորհրդատուն կանխատեսողն ու կանխարգելողն է: Գևորգ Պողոսյանի գնահատմամբ սա մշակույթ է, որը Հայաստանում բավարար չափով ձևավորված չէ: Խնդիրներից մեկը այն է, որ մենք դժվար ենք ընդունում նոր գաղափարն ու առաջարկը: Հետևաբար դժվար ընդունելի է խորհրդատուն, որը կատարում է այդ գործառույթը: Իսկ Նարեկ Ալեքսանյանը խորքում տեսնում է գումարի ծայրահեղացման խնդիրը. խորհրդատուն չի վաստակում այնքան, որքան գործարարը. սա առաջացում է հարց՝ ի՞նչ խորհուրդ պիտի նա փոխանցի իմ բիզնեսի կայացման համար:

Loading...