18:38   08-11-2021
Թող բոլորը պատվաստվեն, որ ինձ մոտ ռիսկը նվազի. Հայաստանը պատվաստվածների թվով մոտ է Մոզամբիկին. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Դեռ անցած տարի, ըստ սոցհարցումների, հայ հասարակության մեծ մասը նշել է, որ պատրաստ է զոհաբերել իր իրավունքները հանուն հակահամաճարակային կանոնների: Մեկ այլ հարցման համաձայն  էլ, հարցվածների 90 տոկոսը նշել էր, որ իր առողջության համար պատասխանատուն ինքն է, այլ ոչ թե կառավարությունը: Այս տարվա հետազոտությունների արդյունքներով էլ հայ հասարակության 40 տոկոսը ցանկանում է պատվաստվել: Չնայած վիճակագրությանը՝ այս պահին Հայաստանը պատվաստված երկրների ամենավերջին շարքերում է(7.1 %): Մեզանից ավելի վատ վիճակում են Լիբիան, իսկ փոքր ինչ առաջ է Մոզամբիկը՝ 7.8 տոկոս:

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը ներկայացրել է պատվաստված երկրների վիճակագրությունը:

Loading...