Տարիքային մազաթափությունը, հատկապես, տղամարդկանց համար, լրջագույն խնդիր է կամ առնվազն՝ դիսկոմֆորտ: Դրա հետ սովորաբար համակերպվում են, սակայն ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս մի փոքր ավելի երկար պահպանել երիտասարդ տեսքն ու վերականգնել փարթամ մազերը: «Ավանտա» հաղորդաշարի այս թողարկմանը Էսթետիկ բժշկության Ամերիկյան ակադեմիայի պրոֆեսոր, բ.գ. դոկտոր Ակակի Ցիլոսանին ներկայացնում է մազերի փոխպատվաստման ժամանակակից մեթոդներն ու տեխնոլոգիաները: