Նրանք ասում են. «Մեր գումարներին մի կպեք, թողեք մենք մեր կաշառքով, մեր կոռուպցիայով, մեր ստվերով հանգիստ ապրենք, բայց տեսնում եք՝ զինվորի վիճակը վիճակ չի, ժողովուրդ ջան, փող հավաքեք»: Զինվորին պետք է տեր կանգնի պետությունը: Այսօր, փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում կատարել իր թիվ մեկ պարտավորությունը: Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բացատրում է, թե հատկապես ինչն է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագծում զայրացնում ժողովրդին: