13:30   16-11-2021
Նոր ղեկավարությունը բարեփոխումների լուրջ պոտենցիալ ունի. «Գիտուժ»
Թողնել մեկնաբանություն

Հանրային
քննարկում կազմակերպելու նպատակով «Բարձրագույն կրթության և գիտության մասին»
օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման «e-draft»
համակարգում
:
«Գիտուժ»
նախաձեռնությունը  հայտարարություն է
տարածել  օրենքի նախագծի վերաբերյալ
, որում
մասնավորապես ասվում է.





««Գիտուժ»
նախաձեռնությունը, համարում է, որ վերոնշյալ օրենքը պետք է հիմք հանդիսանա
Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման համար, որն իր հերթին կբերի
բարձրագույն կրթական համակարգի զարգացմանը՝ մրցունակ գիտնականներին ավելի հասանելի
դարձնելով համալսարանների համար: Այս համատեքստում պետք է արձանագրել, որ օրենքի
նախագծում առաջ քաշված մի շարք դրույթներ ոչ միայն չեն ապահովելու գիտական
էկոհամակարգի զարգացումը, այլև նախատեսված փոփոխություններն ու լրացումները կարող
են լրջագույն վնաս հասցնել եղած համակարգի առողջացման և գիտական արդյունքի աճին
միտված գործընթացին։ Միևնույն ժամանակ, նախագծում շեշտը հիմնականում դրված է
բարձրագույն կրթության համակարգի վրա և գիտական համակարգի մասով լրամշակման կարիք
ունի»:

Loading...