Սնկային սպորները չափազանց կենսունակ են ու ակտիվորեն բազմանում են ամենատարբեր միջավայրում: Վարակվել սնկային հիվանդություններով կարելի է միշտ ու յուրաքանչյուր վայրում: Օրինակ, ոտքերի կրունկների ու եղունգների սնկային հիվանդությամբ (oնիխոմիկոզ) տառապում է մոլորակի գրեթե ամեն հինգերորդ բնակիչը: Հաճախ անտեսվող այդ հիվանդություններն իրականում կարող են պատճառ դառնալ առաջին հայացքից սնկի հետ կապ չունեցող հիվանդությունների՝ օրինակ ինֆարկտի: Ի՞նչ են սնկային հիվանդությունները, ինչպե՞ս բուժել դրանք և ամենակարևորը՝ ինչպե՞ս կանխարգելել. թեմայի մասին «Ավանտա» հաղորդաշարի այս թողարկմանը զրուցել ենք «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնի բժիշկ-մաշկաբան Գրետա Դավթյանի հետ: