19:15   18-11-2021
Կան հատուկ նշանակության ճանապարհներ, որոնք անգամ Բաքուն ստանալու դիմաց չպետք է զիջել.«Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Հաղորդումը տեսագրվել է Նոյեմբերի 11-ին:

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց առաջ թուրքի հարձակվողական ուժը կոտրվել էր: Թուրքական հրթիռների հարվածներն այնքան հզոր ու դիպուկ չէին, որքան պատերազմի սկզբում, իսկ անօդաչուների թիվը գնալով նվազում էր: Այդ առիթից չօգտվեցինք կամ պարզապես չնկատեցինք դա: Փոխարենը՝ հիմա թուրքն է հաճույքով օգտվում մեր վիճակից:
Սահմանային բախումները նոր թափ ստացան: Սեղանին է Ղազախի շրջանը, Տիգրանաշենը, Ներքին Ոսկեպարը և շատ այլ բնակավայրեր: Այս բնակավայրերը այն ճանապարհների վրա են, որոնք միացնում են Նոյեմբերյանը Իջևանի, Իջևանը Շամշադինի շրջանի, իսկ Արարատյան դաշտավայրը հարևան Իրանի հետ: Սրանք հատուկ նշանակության ճանապարհներ են, որոնք ոչ մի գնով չպետք է զիջել, եթե անգամ դրա դիմաց մեզ Բաքուն տան:
Եթովպիայի, մեր իշխանությունների հռետորաբանության, ռմբաապաստարանների և ցմփոր տղամարդկանց մասին են խոսել ՈՄԱ-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանը և ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը:

Loading...