18:03   19-11-2021
էմոցիաներ և միայն նոր կապեր. Event-ը պիտի դուրս գա ստանդարտից. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Սոցհարթակներում 24 ժամ մենք տեսնում ենք տարբեր իվենթներ, բայց միշտ չէ, որ ճիշտ պատկերացում ունենք դրա կարևորության մասին: Այն, ըստ Նարեկ Ալեքսանյանի, լուծում է կոմունիկացիոն շատ հարցեր: Գործարարի տեսանկյունից նայելով այս կողմ, փոխվում են հարցերը և դրանց տրվող պատասխանները: Թե որքան կարևոր են իվենթները, դա այլ հարց է: Կարևոր է նաև, թե ինչ էմոցիաներով և վիզուալիզացիայով է այն հագեցած: Գևորգ Պողոսյանը կարծում է, որ իվենթ կամ ցանկացած միջոցառում կազմակերպելու համար ռիսկի կրողը մեծամասամբ կազմակերպիչն է: Եվ կարևոր է, որ գործարարը հստակեցնի նպատակները. ծանոթությո՞ւն, կապե՞ր, նորարար լուծումնե՞ր: Կամ էլ բոլորը միասին: Սամվել Գևորգյանի խոսքով՝ իվենթի կազմակերպման համար 4 բաղադրիչ պետք է անպայման հաշվի առնել. զվարճանքը, կրթությունը, կապերն ու էմոցիաները:

Loading...