Ըստ տեղեկությունների` Փաշինյան-Ալիև հանդիպում սպասվում է ոչ թե Մոսկվայում, ինչպես ասվում էր, այլ Բրյուսելում: Նախաձեռնությունը Եվրոպայինն է, որի հետևում կարող է կանգնած լինել անգամ ԱՄՆ-ն: Դեկտեմբերի 15-ին կողմերը հանդիպելու են տետ-ա-տետ ձևաչափով, որի մեջ կան դրական և բացասական կողմեր: Վատն այն է, որ չենք իմանալու, թե ինչի մասին խոսեցին: Մի բան ակնհայտ է՝ ավելի լավ է հանդիպում Բրյուսելում, քան Մոսկվայում, քանի որ Բրյուսելում միասնական տեսակետ չկա, իսկ հումանիտար հարցերը միշտ առարկայական են:
Այն հիպոթետիկ փաստաթուղթը, որի մասին խոսվում է, ինքնին բացասական երևույթ է: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Բրյուսելում ստորագրվելիք փաստաթուղթը կարող է կրել ընդհանուր բնույթ՝ օրինակ ուժի գործադրումը մերժող:
Դիվանագետ Արա Պապյանը խոսել է Փաշինյանի Բրյուսելում սպասվող հանդիպման, շրջանառվող փաստաթղթերի բնույթի և պատերազմից հետո Վիլսոնյան Հայաստանի իրատեսական լինելու մասին: