12:05   25-11-2021
ՏԿԵ նախարարության կողմից ներկայացված, այնուհետև անհետացած նախագծի նախնական գնահատական
Թողնել մեկնաբանություն

Դեկտեմբերի 19-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հրապարակվեց ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ 

Նախագծի վերաբերյալ հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի միջև նախնական քննարկում տեղի չէր ունեցել։ Վերջինիս մասին վկայում են ոչ միայն նախագծում տեղ գտած այնպիսի կարգավորումների պահպանումն ու ընդլայնումը, որոնք վերացնելու հրապարակային հանձնառություն է ստանձնել Ազգային ժողովում Ընտրական օրենսդրության բարեփոխման աշխատանքային խումբը, այլև նախագծի հեռացումը հրապարակման հաջորդ օրը։ Սա հակասում է աշխատանքային խմբի որդեգրած մասնակցայնության և թափանցիկության սկզբունքներին։ 

Համամասնական ընտրակարգով ձևավորվող ՏԻՄ մարմինների ցուցակը ընդլայնելը նախագծի առանցքային գաղափարն է։ Սակայն այն դեռևս իր ողջ ծավալով չի քննարկվել շահագրգիռ կողմերի հետ, և վերջնական եզրակացություն չի տրվել։ Ավելին՝ բարեփոխումների ծրագրում այդ հարցը դիտարկելիս պարզ է դառնում, որ ՏԻՄ-երի արագացված կարգով կուսակցականացումը խնդրահարույց կարող է լինել՝ առանց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում էական փոփոխությունների։ 

Մյուս կողմից՝ որոշ հարցերով արդեն մշակած ընդհանուր մոտեցումները, որոնք կապված են կուսակցությունների ներքին ժողովրդավարության, համամասնական ընտրական ցուցակներում կանանց և տղամարդկանց ներկայացվածության համամասնության և կուսակցությունների հանրային ֆինանսավորման մեխանիզմների և հաշվետվողականության հետ, պարզապես անտեսված են, ինչը բերում է հին խնդրահարույց կարգավորումների պահպանման կամ ավելի խնդրահարույց փոփոխություններով շտկելու փորձերին։

Loading...