13:03   25-11-2021
Ռուսաստանում թույլատրվել է 12-17 տարեկան պատանիներին պատվաստել կորոնավիրուսի դեմ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանում հավանություն են տվել «Սպուտնիկ M» պատվաստանյութով 12-17 տարեկան պատանիների պատվաստմանը: Այս մասին հայտնել է Գամալեայի կենտրոնի ղեկավարի տեղակալ Դենիս Լոգունովը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:

Ռուսաստանում դեռահասների շրջանում Sputnik պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել էին հուլիսին։ Պատվաստանյութի այս տարբերակը ստացել է «ГамКовидВак-М» անվանումը: Այն արդեն ստացել է պետական գրանցում: ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նշել է, որ այս տարիքային խմբում պատվաստումները կարող են սկսվել դեկտեմբերի վերջին:

Բացի այդ, գիտնականները պատրաստվում են փաստաթղթեր ներկայացնել` հետազոտելու կորոնավիրուսի դեմ Sputnik պատվաստանյութը 6-11 տարեկան երեխաների շրջանում:

ԱՄՆ-ում և Եվրոպայում 12-17 տարիքային խմբի պատվաստումները սկսվել են ամռանը: Դրանք իրականացվում են հիմնականում Pfizer և Moderna պատվաստանյութերով:

Loading...