13:04   25-11-2021
«Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ դարպաս» վավերագրական ֆիլմաշարը կհեռարձակվի Իրանի հեռուստատեսությամբ
Թողնել մեկնաբանություն

«Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ դարպաս» խորագրով վավերագրական ֆիլմաշար կցուցադրվի Իրանի առաջին ալիքով, հայտնում է Parstoday-ը:

Ֆիլմաշարը կպատմի դեպի Հայաստան տարբեր իրադարձություններով հագեցած ճամփորդության մասին: Հաղորդաշարի ընթացքում կներկայացվեն երկու երկրների մշակութային ընդհանրությունները և հարևանությունը: Կներկայացվի նաև հայաստանցիների կարծիքն Իրանի ու իրանցիների մասին:

Նշվում է, որ հաղորդումների ընթացքում կներկայացվեն նաև փորձագետների և դիվանագետների դիտարկումները երկու երկրների տնտեսական համագործակցության և Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների արտահանման վերաբերյալ:

Ֆիլմաշարի առաջին հաղորդումը հեռարձակվել է նոյեմբերի 23-ին:

Loading...