13:56   25-11-2021
Image Description
Թալիբները չեն պատրաստվում փակել Աֆղանստանի դեսպանատները
Թողնել մեկնաբանություն

Աֆղանստանում արմատական «Թալիբան» շարժումը չի նախատեսում փակել արտերկրում գործող դեսպանատները: Այս մասին հայտնել է թալիբների ներկայացուցիչ Մոհամադ Սոհաիլ Շահինը, որին թալիբները նշանակել են ՄԱԿ-ում Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ։

«Մենք չենք պատրաստվում փակել դեսպանատները, բայց որպես կառավարություն՝ մենք, իհարկե, դիվանագետների մի մասին կտեղափոխենք այլ դեսպանատներ կամ Քաբուլ՝ արտգործնախարարություն: Դա նորմալ է»,- ասել է Շահինը:

Նրա խոսքով՝ երկրի դիվանագետները թույլտվություն են ստացել շարունակել աշխատանքը այն պայմանով, որ «ծառայեն Աֆղանստանի ժողովրդին և նրա նոր կառավարությանը», փոխանցում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ արտերկրում Աֆղանստանի մի շարք դիվանագիտական առաքելություններ հայտարարել են, որ չեն ճանաչում թալիբների իշխանությունը:

Loading...