13:58   25-11-2021
Պատվաստանյութերը մարդկանց «ապահովության կեղծ զգացում են հաղորդում». ԱՀԿ
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ մարդկանց սոցիալականացման մակարդակը վերադառնում է մինչհամավարակային մակարդակի, ինչի հետևանքով կորոնավիրուսն ավելի շատ կտարածվի՝ հատկապես ամանորյա տոների ֆոնին, հաղորդում է The Guardian պարբերականը։

«Մեզ անհանգստացնում է անվտանգության կեղծ զգացումը, երբ մարդիկ կարծում են, որ պատվաստումը վերջ է դրել համավարակին, և որ պատվաստված մարդիկ չպետք է այլ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն», – ասել է Գեբրեյեսուսը:

Գեբրեյեսուսը նշել է, որ «պատվաստանյութերը կյանքեր են փրկում, բայց ամբողջությամբ չեն կանխում վիրուսի տարածումը»։

ԱՀԿ-ի տվյալներով՝ անցած շաբաթ աշխարհում COVID-19-ից մահացության և հիվանդացության բոլոր դեպքերի 60 տոկասից ավելին արձանագրվել է Եվրոպայում։

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ մինչև օրս աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի գրեթե 260 միլիոն դեպք։ Հիվանդությունը 5 193 277 մարդու կյանք է խլել։

Loading...