14:55   25-11-2021
Կորոնավիրուսով վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է պատվաստված. Անահիտ Ավանեսյան
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերի մեջ պատվաստվածների թիվը 1 269-ն է կամ վարակվածների շրջանում 3.6 տոկոսը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այսինքն` վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է, որ պատվաստված է, բայց վարակվել է կորոնավիրուսով։ Հիվանդանոցային բուժում ստացող 3 124 քաղաքացիներից 114-ն են պատվաստված»,- հավելեց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով`բազմաթիվ դեպքեր կան, որ անգամ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը, իսկ այն քաղաքացիները, որոնք չունեն քրոնիկ հիվանդություններ, երիտասարդ են, բայց, ցավոք՝ ծանր ընթացքով են տանում հիվանդությունը:

Նախարարի խոսքով` պատվաստումները որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա:

Loading...