14:57   25-11-2021
Պատվաստումից հետո բարդության որևէ նշանակալի դեպք չի եղել. վարչապետ
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստացել է ավելի քան 700 հազար քաղաքացի, սակայն հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք չի արձանագրվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատվաստումից հետո չի եղել որևէ բարդության դեպք, որը արժանի է հիշատակման: Հիշում եք, չէ՞, ինչեր էին ասում, մարդիկ ամենասարսափազդու տեսարաններ էին նկարագրում: Իհարկե, լինում է, որ պատվաստումից հետո ջերմությունն է բարձանում, լինում է, որ ինքնազգացողությունն է վատանում, բայց հիշատակման արժանի որևէ դեպք չունենք»,- ընդգծեց Փաշինյանը:


Loading...