«Գործարա® մտագրոհ» հաղորդման առաջին եթերաշրջանը ամփոփվեց: Ի մի բերվեց նախորդ հաղորդումների արված գործը, ասելիքները: Սամվել Գևորգյանը սկսեց հայ գործարարի կերպարից: Ներկայացրեց թե ում է ուղղված եղել հաղորդումը։ Փորձ արվեց պատկերացնել հայ գործարարի արժեքային համակարգը, ինչ գաղափարների ու նպատակների կրող է նա: Ներկայացվեց հաղորդման նպատակը, որը մեծապես հանգստի ու մտածելու համատեղում էր: Հասարակության մեջ ձևավորված բիզնեսմենի կարծրատիպային ընկալումը պիտի փոխվեր: Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ գործարարը զգայուն է երկրի ցանկացած ցնցումի հանդեպ: Սա փորձ էր նախ փոխել ընկալումը կերպարի հանդեպ: Տալ ուղղություն՝ դուրս գալու առօրյայից, անդրադառնալ հարցերի, որոնք հաճախ դուրս են մնում օրակարգից: Գործարարի արժեք ստեղծող տեսակը ընկալելի չէր: Գևորգ Պողոսյանը նշում է՝ սա նոր բան ասելու համար չէր: Նպատական էր անել մտագրոհ, գալ լուծումների և այն փոխանցել գործարար միջավայրին: 30-40 րոպե կարծիքներ լսելու համար, և ստեղծվեց միջավայր, առիթ քննարկելու ու լուծումների գալու: