13:28   27-11-2021
Կանադան փակել է մուտքը երկիր վերջին երկու շաբաթում հարավային Աֆրիկա այցելած օտարերկրացիների համար
Թողնել մեկնաբանություն

 Կանադայի իշխանություններն արգելել են երկիր մուտքն օտարերկրյա այն քաղաքացիների համար, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Աֆրիկայի հարավի երկրներում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարատեսակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան՝ չհստակեցնելով, թե հարավաֆրիկյան որ պետության մասին է խոսքը:

Նա հայտնել է նաև, որ բոլոր Կանադայի քաղաքացիները, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են հարավային Աֆրիկայում, պարտադիր կորոնավիրուսի թեստ են հանձնելու:

Նոյեմբերի 22-ին հայտնի է դարձել Աֆրիկայի հարավում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին: Մասնավորապես նոր տեսակի կորոնավիրուսը ակտիվորեն տարածվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ինչի պատճառով մի շարք երկրներ դադարեցրել են ավիահաղորդակցությունն այդ երկրի հետ:

Loading...