14:32   27-11-2021
Կորոնավիրուսի նոր շտամի պատճառով Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հետաձգել է համաժողովը
Թողնել մեկնաբանություն

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հետաձգել է նախարարների համաժողովը՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով։ Այս մասին հայտնի է դարձել ուրբաթ՝ նոյեմբերի 26-ին։

Համաժողովը պետք է անցկացվեր չորս տարվա ընթացքում առաջին անգամ: Սակայն Առևտրի համաշխարհային կազմակերպությունը Հարավային Աֆրիկայից վիրուսի նոր շտամը բնութագրել է որպես «մտահոգիչ», քանի որ այն ավելի արագ է տարածվում, քան կորոնավիրուսի այլ ձևերը, հայտնում է Reuters-ը։

Շվեյցարիան, որտեղ գտնվում է կազմակերպության կենտրանական գրասենյակը, արդեն արգելել է ուղիղ թռիչքները Հարավային Աֆրիկայից և հարակից շրջաններից, ինչպես նաև ներմուծել է փորձարկման և կարանտինային պահանջներ այլ երկրներից ճանապարհորդելու համար:

Loading...