15:33   27-11-2021
Image Description
Գերմանիայում հայտնել են քաղաքացու մոտ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման դեպքի մասին
Թողնել մեկնաբանություն

Հարավաֆրիկյան Հանրապետությունից Գերմանիա վերադարձած քաղաքացու մոտ «ամենայն հավանականությամբ» հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի Հեսսեն նահանգի սոցիալական հարցերով նախարար Քայ Քլոզեն:

Նա հայտնել է, որ թեստի վերջանական արդյունքները դեռ պատրաստ չեն, սակայն վարակակիրն արդեն մեկուսացված է:

Շատ երկրներ ողջ աշխարհում դադարեցրել են ավիահաղորդակցությունը հարավային Աֆրիկայի երկրների և մասնավորապես Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ կապված այդ երկրում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման մեծ տեմպերի հետ:


Loading...