10:39   29-11-2021
Աֆրիկայում թռիչքների սահմանափակումները «Օմիկրոն» շտամի պատճառով համարում են խտրականություն
Թողնել մեկնաբանություն

Աֆրիկյան երկրների պատվաստանյութերի ապահովման կազմակերպության համանախագահ դոկտոր Այաոդե Ալակիջան ասել է, որ թռիչքների սահմանափակումները հարավաֆրիկյան երկրներ՝ COVID-19-ի Օմիկրոնի շտամի պատճառով, խտրականության դրսևորում է: Այս մասին հայտնում է Lusaka Times կայքը։

«Ինչու՞ ենք մենք փակում Աֆրիկան: Ոչ ոք չի փակում Բելգիան կամ Իսրայելը. Սա խտրականություն է, սա այլատյացություն է»,- ասել է Ալակիջան:

Նա նշել է, որ ներկայիս համաճարակաբանական իրավիճակն անխուսափելի էր և արդյունք է «աշխարհում արագ և հավասարակշռված պատվաստումների հասնելու ջանքերի ձախողման»: Ալակիջան ընդգծել է, որ աֆրիկյան առաջնորդները պետք է «արթնանան» և թույլ չտան այդ խտրականությոնը։

Ավելի վաղ Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրենկ Ուլրիխ Մոնտգոմերին հայտարարել էր, որ Օմիկրոն նոր շտամը կարող է դառնալ նույնքան վտանգավոր, որքան Էբոլա վիրուսը։ Նրա խոսքերով, դեռ ստույգ տվյալներ չկան, թե որքանով է վտանգավոր այս շտամը, բայց հավանաբար այն շատ արագ է տարածվում։

Loading...