TEDx –ը Երևանում այս
անգամ նվիրված էր գիտությանը: Խորագիրն էր՝ «Մի անգամ գիտություն»: Հրավիրված խոսնակները
պատմեցին գիտության և պետության հետագա զարգացման իրենց տեսլականի մասին, կիսվեցին
իրենց փորձով:
«Գիտուժ» հաղորդաշարի
այսօրվա հյուրն է TEDx Երևանի համահիմնադիր Քրիստինե Սարգսյանը: Մենք քննարկել ենք
անցած միջոցառման կարևոր դրվագները և խոսել գիտության հանրամատչելիության մասին: Խոսել
ենք նաև Քրիստինե Սարգսյանի հեղինակած «Ուխտանգնացություն դեպի ուղեղ» գրքից: