16:00   29-11-2021
Image Description
Վոլոդինին վերընտրել են ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
Թողնել մեկնաբանություն

Պետդումայի խոսնակ Վյաչեսավ Վոլոդինը նոյեմբերի 29-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստի ընթացքում վերընտրվել Է վերջինիս նախագահ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Դումայի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի առաջարկությամբ միաձայն հերթական ժամկետով ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահ Է ընտրվել Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը»,- ասել են մամուլի ծառայությունում:

Նիստն անցնում Է տեսակոնֆերանս-կապի ռեժիմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...