20:21   30-11-2021
2001-2021. «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խումբը 20 տարեկան է. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Իմ ընկերներից մեկը սիրահարվել էր մի աղջկա, ով հաճախում էր «Վան» ազգագրական համույթ: Ընկերս շաբաթներ շարունակ ինձ համոզում էր գնալ և ընդունվել այդ խումբ, որ կարողանա այդ աղջկա հետ ծանոթանալ: Ես համառորեն հրաժարվում էի այդ գաղափարից: 22 տարեկան ամաչկոտ տղա էի: Վերջը համոզեց: Գնացինք, մտանք, մոտեցանք խմբում մի տղայի և հայտնեցինք, որ ուզում ենք պարել: Այդ տղան մոտեցավ մի ալեհեր ծերունու  և ասաց՝ հայրիկ, եկել են, որ պար սովորեն: Մտածեցի, թե ճակատագրի կամքն է, որ հենց պարուսույցի տղային մոտեցանք, սակայն պարզվեց որ հայրիկն իրականում Հայրիկ Մուրադյանն է:

«ԿԱՐԻՆ» Ավանդական երգի-պարի խումբը 20 տարեկան է: Այդ առիթով խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը պատմել է թե ինչպես մասնագիտությամբ կիբերնետիկ լինելով մտավ պարարվեստ և ինչպես ձևավորեց «Կարին» ավանդական երգի-պարի խումբը:

Loading...