09:59   01-12-2021
Image Description
ԱՄՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը թալիբները պահանջել են անհապաղ ապասառեցնել աֆղանական ակտիվները
Թողնել մեկնաբանություն

«Թալիբան» արմատական շարժման պատվիրակությունը Դոհայում Աֆղանստանի հարցով երկօրյա խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթի հետ, փոխանցում է ТАСС-ը:

Թալիբների կառավարության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աբդուլ Կահար Բալխին Twitter-ի իր էջում գրել է, որ նրանք Վաշինգտոնից պահանջել են անհապաղ ապասառեցնել Աֆղանստանի բանկային պետական պահուստները և չեղարկել իրենց դեմ սահմանված պատժամիջոցները:

Բացի այդ, կողմերը քննարկել են տարբեր քաղաքական և հումանիտար խնդիրներ, այդ թվում՝ Աֆղանստանում առողջապահության, կրթության և անվտանգության հետ կապված խնդիրներ, ինչպես նաև բանկային գործառնությունների և երկրում կանխիկ միջոցների վճարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցեր:

Թալիբները հանդիպումը դրական են գնահատել: Կողմերը պայմանավորվել են նման խորհրդակցություններ անցկացնել ապագայում:

Loading...