11:54   01-12-2021
Image Description
Քաբուլում դեղորայքի դեֆիցիտ է սկսվել
Թողնել մեկնաբանություն

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի բնակիչները գանգատվում են դեղորայքի դեֆիցիտից։ Աֆղաստանի բժշկական ծառայությունների միության ղեկավար Ասադուլա Կաքարը հայտնել է, որ դեղագործական շատ ընկերությունները դադարեցրել են գործունեությունը՝ դեղերի արտադրոթյան համար անհրաժեշտ հումքի սղության պատճառով։ Փակվող ընկերությունների թիվն առաջիկայում կարող է ավելանալ, եթե հումքի ներկրման հարցը չլուծվի։

Դեղեր գտնելը շատ դժվար է դարձել, մի քանի դեղատուն շրջելուց հետո հնարավոր է գտնել անհրաժեշտ դեղորայքը, սակայն շատ թանկ գնով, հայտնում է Tolo News-ը։

Դեղորայքի գները բարձրանում են այլ երկրներից դեղամիջոցների ներկրման դադարեցման պատճառով։

«Թռիչքները Հնդկաստանից և Պակիստանից Աֆղանստան դադարեցված են, և դա ազդում է խնդրի վրա»,-ասել է Քաբուլի դեղատներից մեկի սեփականատերը։

Loading...