Թվում է, թե էսթետիկ բժշկությունը միայն կնճիռների հարթեցում կամ, ասենք, մազերի փոխպատվաստում է ենթադրում: Իրականում էսթետիկ բժշկությունը նախ և առաջ առողջական խնդիրների վերացման ու մեր կյանքի որակը բարձրացնելու համար է: Մենք հաճախ չենք էլ պատկերացնում, թե ինչ լուրջ առողջական խնդիրներ են թաքնված առաջին հայացքից կարևոր չթվացող երևույթների հետևում:
Լրատվական ռադիոյի եթերում մեկնարկում է նոր հաղորդաշար՝ «Ավանտա»: Մենք պատմելու ենք էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի մասին, ներկայացնելու ենք ոլորտի ամենաժամանակակից լուծումներն ու մեթոդները, ինչպես նաև ստանալու ենք բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ հենց առաջին ձեռքից: «Ավանտայի» այս թողարկմանը հյուրընկալել ենք Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի տնօրեն Սեդրակ Ղուշչյանին: