12:49   01-12-2021
Image Description
Ապավինելու ենք քաղաքացիների ողջամտությանը. Ասոյանը` հունվարի 1-ից կիրառվող սահմանափակումների մասին
Թողնել մեկնաբանություն

2021 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագրի վերաբերյալ սահմանափակումների կիրառումը վերահսկելու մեխանիզմները մշակման փուլում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես են վերահսկելու հունվարի 1-ից կիրառվող սահմանափակումները:

«Ամեն պարագայում ապավինելու ենք քաղաքացիների ողջամտությանը և տնտեսավարողների բարեխղճությանը՝ կիրառելով նաև վարչական պատասխանատվությունը, որը, իհարկե, շատ կարևոր է, սակայն բոլոր դեպքերի համար լուծում չէ»,- ասաց Ասոյանը:

Loading...