12:52   01-12-2021
Image Description
Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ քննարկել Ուկրաինան
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 3-ին ակնկալում է հեռախոսային բանակցություններ անցկացնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում նա կարող է անդրադառնալ Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Այս մասին Ռիգայում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կապի մեջ ենք երկու կողմերի (Ռուսաստանի եւ Ուկրաինայի) հետ եւ կողմ ենք դեէսկալացիային։ Վերջերս ես բանակցություններ վարեցի [Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ] Լավրովի եւ [Ուկրաինայի Դմիտրի] Կուլեբայի հետ։ Ուրբաթ օրը մեր նախագահը պատրաստվում է բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ»,- ասել է թուրք նախարարը՝ պատասխանելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին։

Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն «լուծի խնդիրը» եւ չեն օգնի Ուկրաինային, ասել է Չավուշօղլուն։ «Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը, դա չլուծեց նախկինում: Մենք տեսանք, թե ինչպես են պատժամիջոցներ սահմանվել մի շարք երկրների նկատմամբ, երբեմն մենք ինքներս ենք պատժամիջոցների թիրախ դարձել, բայց դա խնդիրը չի լուծում։ Եթե, օրինակ, պատճամիջոցների փոխարեն ընտրում ենք զսպումը, ապա դա պետք է նպատակաուղղված լինի։ Բայց մենք՝ որպես Թուրքիա, հավատում ենք զսպման եւ երկխոսության միջեւ ճիշտ հավասարակշռությանը: Այնպես որ, Ուկրաինային կամ մեկ այլ երկրին հնարավոր չի լինի օգնել միայն պատժամիջոցների կիրառմամբ»,- ասել է նա։

Loading...