13:39   01-12-2021
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4459 նոր դեպք
Թողնել մեկնաբանություն

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4459 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը: 
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 3957 մարդ, մահացել՝ 65 հիվանդ:
 
Նույն ժամանակաընթացքում հանրապետությունում իրականացվել է 51 321 թեստ, որից 32 187-ը՝ արագ հակագենային թեստով, 19 134-ը՝ ՊՇՌ թեստով։
 
Կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներն են՝ օրական 8,69%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8,91%, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 8,65%։
 
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 850 102 դեպք, որից ապաքինվել է 792 158 մարդ, մահացել է 12 119 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ իրականացվել է 2 183 335 պատվաստում, օրական պատվաստվել է 11 999 մարդ։
 
Կարանտինային ռեժիմում գտնվում է 41 քաղաքացի, հիվանդանոցներում հսկողության տակ է 6545 պացիենտ, Covid-հյուրանոցներում՝ 1125։

Loading...