15:11   01-12-2021
Արցախցի գեներալների կողմից սպանություններ կատարելու վերաբերյալ Ռոման Բաղդասարյանի հայտարարությունը քննության կառնվի. ԱՀ դատախազություն
Թողնել մեկնաբանություն

 Արցախի Հանրապետության դատախազությունը քննարկման նպատակով ԱՀ ԱԱԾ-ին է փոխանցել ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը:

«Սույն թվականի նոյեմբերի 30-ից սոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրության մեջ:  

Դատախազությունից հայտնում են՝ նկատի ունենալով որ հիշյալ տեսանյութում Ռ. Բաղդասարյանի կողմից ներկայացվել են հանցագործության մասին տեղեկություններ, այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա քննարկման համար:

Loading...