15:12   01-12-2021
Թուրքիայում ուժայինները նոր ռազմական գործողություն են սկսել քուրդ զինյալների դեմ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի Աղրը և Իգդիր նահանգներում թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալների դեմ, փոխանցում է Ermenihaber-ը։

Գործողությունn իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Ընդհանուր գործողություններին մասնակցում է 987 ուժային:

Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:

Loading...