15:13   01-12-2021
Միայն քաղաքական երկխոսությունը կարող է կայուն կարգավորման հանգեցնել. Շառլ Միշել
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը՝ «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը: Շառլ Միշելի խոսքով՝ միայն քաղաքական երկխոսությունը կարող է կայուն կարգավորման հանգեցնել. դա նաև կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, ինչպես նաև կօժանդակի կամուրջներ կառուցելուն:

Շառլ Միշելը վստահեցրել է, որ Եվրոպական խորհուրդը պատրաստ է իր դերակատարությունը ունենալ հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում։

Loading...