16:56   01-12-2021
ԵՄ ներկայացուցիչ. ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը
Թողնել մեկնաբանություն

Եվրամիությունը Ռուսաստանի հետ քննարկում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտությունը կարգավորելու հարցը։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի եւ ԵԱՀԿ-ի հարցերով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրեն Լյուկ Դեւինը։ «Հուսով եմ՝ ռուսական կողմը կարող է հաստատել, որ մենք դա անում ենք խաղաղության շահերից ելնելով, այլ ոչ թե որեւէ այլ պատճառով»,-հավելել է նա։

Դեւինը նաեւ նշել է, որ «ԵՄ-ն անում է ուժերի ներածին չափով ամեն ինչ»։ Նա հավելել է, որ Բրյուսելն այս հակամարտությունը քննարկում է Անկարայի հետ։

«Վերջերս մասնակցել եմ Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը»,-ասել է նա։ Նա հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում «գլխավորը կարգավորման հարցում կողմերի կամքի առկայությունն է կամ բացակայությունը»։

Loading...