20:27   01-12-2021
Թուրքիայի քաղաքական կառուցվածքը. Ո՞ր կողմից է Էրդողանին վտանգ սպասվում.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Էրդողանն ունի իրեն հավատարիմ կուռ զանգված. դա հասարակության մոտ՝ 30-40 տոկոսն է: Նրա կուսակցությունը մարդ-կուսակցություն է: Այն պահին, երբ նա չլինի, ամեն ինչ շուռ է գալու:  Առհասարակ Թուրքիայիում բոլոր կուսակցությունները երկու ուղղվածություն պետք է ունենան՝ ազգային կամ կրոնական: Այստեղ անգամ Աթաթուրքի կողմից հիմնադրված  սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է ազգայնական թեքումով: Թուրքիայի մեջլիսում, սակայն, կա մի կուսակցություն, որը ոչ ազգային է, ոչ էլ կրոնական: Քրդամետ կուսակցությունը, չնայած, բազմամիլիոնանոց քրդական համայնքին, ընտրություններին մի կերպ  հաղթահարեց անցողիկ շեմը: Դրան նպաստեցին նաև այդ պահին հակաէրդողանական պոռթկումները. շատ թուրքեր ևս քվեարկեցին այս կուսակցության օգտին:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է Թուրքիայում գործող կուսակցությունների ծագումնաբանության և դրանց նպատակի մասին:

Loading...