16:32   04-12-2021
Ճապոնիայի վարչապետի այցն ԱՄՆ կհետաձգվի. լրատվամիջոցներ
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ստիպված կլինի Միացյալ Նահանգներ նախատեսված այցը տեղափոխել 2022 թվական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին այս մասին հայտնել է NHK հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ այցի հետաձգումը պայմանավորված է ողջ աշխարհում կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի տարածմամբ: Բացի այդ, Կիսիդան զբաղված է ներքին քաղաքականության հետ կապված կարևոր հարցերով, այդ թվում և հաջորդ ֆինանսական տարում Ճապոնիայի բյուջեի ձևավորմամբ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ճապոնիայի վարչապետը ԱՄՆ կայցելի դեկտեմբերին:

Loading...