16:41   04-12-2021
Image Description
ԵՄ երկրները քննարկում են Աֆղանստանում համատեղ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հարցը
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիան և Եվրամիության անդամ մի շարք այլ երկրներ բանակցություններ են իրականացնում Աֆղանստանում համատեղ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ՝ առանց «Թալիբան» շարժումը որպես պաշտոնական իշխանություն ճանաչելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք եվրոպական մի շարք երկրների հետ մտածում ենք կազմակերպել մի ընդհանուր վայր, որտեղ կլինեն եվրոպական դեսպանները: Այս քայլը կտարբերվի «Թալիբան»-ին քաղաքականապես ճանաչելուց կամ շարժման հետ քաղաքական երկխոսություն սկսելուց: Կաշխատենք ներկայացուցչությունը բացել հնարավորինս շուտ»,-Reuters-ի փոխանցմամբ, ասել է Մակրոնը Դոհայից Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ:  Մակրոնը հավելել է, որ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու համար հարկավոր է կարգավորել անվտանգության հետ կապված հարցեր:

Loading...