19:00   09-12-2021
Այո՛, եղել են ժամանակներ, երբ մեր վիճակն ավելի՛ վատ էր. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

«Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է հայկական ավիացիայի 50 տոկոսը». սա վերնագիր էր ռուսական մամուլից:

90 ականներին մեր արսենալում կար 2 ինքնաթիռ: Մի օր մեր  ՀՕՊ համակարգը պատահաբար խոցեց դրանցից մեկը: Թշնամին սովետմիությունից ժառանգել էր  անհամեմատ՝ մոտ 3 անգամ ավել սպառազինություն, քան մենք: Ադրբեջանը ստացավ 11000, իսկ Հայաստանը 500 վագոն զինամթերք: Թշնամուն այդ ամենը հասավ մեզնից մի քանի ամիս շուտ: 

Թե մենք, թե մերձկասպյան թուրքերը փորձում էին  նմանակել սովետական բանակը՝ չունենալով նրանց ռեսուրսները: Մենք ունեինք լավ ծառայած զինվորներ և մեծ մարտական փորձ: Սակայն ոչ թշնամու օդում իշխելը, ոչ սպառազինության անհամաչափությունն ու մարդկային ռեսուրսները չօգնեցին նրան: Պատերազմի այդ փուլում  հաղթեցինք մենք: 10 տարի անց, սակայն թուրքը փոխեց իր բանակի մոդելը....

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը և ՈՄԱ-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանը խոսել է բանակաշինության մոդելի, և թշնամուն անհավասար ուժերի պայմաններում հաղթելու մասին:

Loading...