17:00   14-12-2021
Բլեֆարոպլաստիկա. երիտասարդ՝ աչքեր, գրավիչ՝ հայացք.«Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Բլեֆարոպլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ իրականացվում է կոպերի մաշկի ձգում: Շատ դեպքերում  այն կոպերի այտուցից և ճողվածքից ազատվելու միակ արդյունավետ եղանակն է: 

Հիմնականում այս միջոցառումը պահանջված է միջին տարիքի պացիենտների մոտ: Սակայն այս միջամտությունը  պահանջվում է, նույնիսկ, ավելի երիտասարդ տարիքում, եթե կա կոպերի կախվածության և ճողվածքների առաջացման անատոմիական նախատրամադրվածություն: 

Բլեֆարոպլաստիկայի ցուցումների, հակացուցումներիև վիրահատական ընթացքի մասին զրուցել ենք  Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի լազերային պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ. պրոֆեսոր Սամվել Վարդանյանի հետ:

Loading...