19:30   14-12-2021
Հայ երիտասա՛րդ, մի՛ գնա դեպի գերեզմանատուն տանող ասֆալտապատ ճանապարհով. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Ասֆալտապատ ճանապարհը, որով այսօր ընթանում ենք, դեպի գերեզմանատուն է տանում: Այն պիտի մերժեն նախևառաջ իր ճակատագրին տեր կանգնելու կամք ունեցող երիտասարդները: Կան մարդիկ, ովքեր փորձում են բևեռացնել  այսօրվա երիտասարդությանը նրանց բաժանելով՝ միայն բառերով՝ ազգայնամոլների և ազգային պատկանելիություն չունեցողների: Շատերն այս երկու բևեռների արանքում չեն տեսնում իրական երիտասարդներին, որոնք կան: Նրանք են, որ պարտավոր են դաստիարակել այն ապիկար սերնդին, որը խաղաղություն է աղերսում: 

Գագիկ Գինոսյանի մտորումների թեման այս անգամ երիտասարդությունն է:

Loading...