18:16   21-12-2021
«Լաչինի դիմաց Զանգեզուր». Ալիևի պնդումը հիմք չունի.«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Փաշինյան-Ալիև Բրյուսելյան հանդիպումը կարևորվեց նրանով, որ շեշտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ պետությունների դերը: Ընդգծվեց նաև խնդրի համապարփակ լուծման անհրաժեշտությունը: Հանդիպումից առաջ և հետո Ալիևի կողմից արված հայտարարությունները, սակայն, անհիմն են. Լաչինի և այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքները» չեն կարող համարժեք լինել: Նախևառաջ Լաչինի միջանցքը և մինչև պատերազմը և թե դրանից հետո, մեր տիրապետության տակ է: Այդ միջանցքի միջոցով կապվում են Հայաստանն ու Արցախը: Այսպես կոչված «Մեղրիի միջանցքով» Ադրբեջանը փորձելու է ևս կապվել իր երկրի մյուս հատվածի՝ Նախիջևանի հետ: Եթե այդ միջանցքները համարժեք են, ուրեմն Լաչինի միջանցքն էլ պիտի Հայաստանի մի հատվածը կապի մյուսին, իսկ Ալիևն էլ  պետք է համաձայնվի, որ ԼՂՀ մնացած հատվածը Հայաստանի տարածք է:

Դիվանագետ Արա Պապյանը խոսել է Փաշինյան-Ալիև Բրյուսելյան հանդիպման, հակառակորդի հետ ընդհանուր երկաթուղային սահմանի վերագործարկման և միջազգային օրակարգի այլ հարցերի մասին:

Loading...