19:00   23-12-2021
Ադրբեջանական «գյուրզան» և հայկական բուկլետները.ռազմաարդյունաբերությունը 2016թ.-ից գրեթե չի փոխվել. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Միշտ չէ, որ ռազմարդյունաբերությունը միլիարդավոր դոլարների արժողությամբ բարձր տեխնոլոգիաների հետ է կապված: Հինը նորացնելը, այն մոդիֆիկացիայի ենթարկելը ևս այդ ոլորտի գործն է: Օրինակ Ադրբեջանում հետևակի մարտական մեքենան, որը կոչվում է «գյուրզա», իրականում լավ փոխված «Toyota» մակնիշի ավտոմեքենա է: Հարևան Վրաստանում դեռևս ԽՍՀՄ տարիներից ի վեր ռազմական պետական գործարանները վերջնական արտադրանք էին տալիս: Հայաստանում, սակայն, ամբողջությամբ մեզ մոտ արտադրված զինամթերք երբեք էլ չի եղել: Այդ ոլորտը պետական ուշադրությունից դուրս էր թե առաջ, թե հիմա: Ցուցահանդեսներում այսօր կարելի է տեսնել հայկական արտադրության ԱԹՍ-ներ և ոչ միայն, որոնք, սակայն, ներկայացնում են Իրանն ու Հոնկոնգը  և ում ասես՝ բացի Հայաստանից:

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովի և «ՈՄԱ»-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանի զրույցի թեման այս անգամ հայկական ռազմարդյունաբերությունն է:

Loading...