14:00   28-12-2021
Ի՞նչ կլինի Պուտինից հետո. Անկարայում այս մասին նույնպես մտածում են «Հարևաններ»
Թողնել մեկնաբանություն

Ըստ թուրքական կողմի՝
Սյունիքի ողջ տարածքը պետք է դառնա միջանցք: Այս մասին թուրքական տեղեկատվական դաշտում
անթաքույց են խոսում: Այս համատեքստում խոսել հայ-թուրքականա հարաբերությունների կարգավորման
մասին թերևս իրատեսական չէ: Ըստ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Թուրքիան
ձգտում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրվի մի կողմ և նախևառաջ
խոսվի Անկարայի համար կարևոր տրանսպորտային ուղիների բացման մասին: Թուրքիան շահագրգռված
չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ: Անկարան Երևանը չի դիտարկում, որպես
իրեն հավասար կողմ: ՀՀ-ն բանակցությունների և հետագա գործընթացների արդյունքում պետք
է դառնա Թուրքիայից կախյալ պետություն: 

Loading...