16:01   28-12-2021
«Գեղամա աշխարհ» թերթը տարին եզրափակել է 32 համարով
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզում գործող միակ մարզային պարբերականը՝ «Գեղամա աշխարհ» թերթը, անցնող տարին եզրափակում է 32 համարների լույսընծայմամբ։ Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գեղամա աշխարհ» թերթի խմբագրակազմից, հաջողվել է ընթերցողներին հանդիպել գրեթե յուրաքանչյուր ամիսը 3 անգամ։ Թերթի բոլոր համարները  լույս են  տեսել 2 մամուլ ծավալով, 1000 տպաքանակով։ Թերթում ներկայացվել են Արցախյան վերջին պատերազմում հերոսացած հայորդիները, ինչպես նաեւ պատերազմից վերապրածների հուշերը եւ սխրագործությունները։ Անդրադարձ է արվել նաեւ մարզի համայնքներում կատարված աշխատանքներին, կրթական, մշակութային, գրական-հասարակական կյանքին, ակնարկներ են տպագրվել հայրենաշինության մեջ ակնառու դեր խաղացած գործիչների՝ հողի աշխատավարների, մանկավարժների, բժիշկների, զինվորականների, գիտնականների, արվեստագետների, բազմազավակ ծնողների մասին։ «Թերթը հիմնականում գոյատեւել է բաժանորդագրության հաշվին։ Թերթի հիմնական բաժանորդները նախկինի պես մնում են դպրոցները, առողջապահական ձեռնարկությունները եւ համայնքապետարանները։ «Գեղամա աշխարհ»-ն այս կերպ տարածվում է մարզի բոլոր համայնքներում»,-հավաստեցին թերթի խմբագրության աշխատակիցները։

Loading...