13:05   07-01-2022
Կակազություն. ե՞րբ և ինչո՞ւ անհանգստանալ.«Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Կակազությունը խոսքի տեմպի, ռիթմի ու սահունության խանգարում է, որն ուղեկցվում է ջղաձգումներով։
Բոլոր ժամանակներում կակազությունը մեծ հետաքրքրություն է ներկայացրել գիտնականների, անգամ կինեմատոգրաֆների համար:
Շատ կակազողներ, հաղթահարելով խնդիրը, դառնում են դերասաններ, երգիչներ, հռետորներ:
Նրանց թվում են Մերլին Մոնրոն, Ռոուեն Ատկինսոնը, Բրյուս Ուիլիսը, Լուիս Քերոլը, Էնտոնի Հոպկինսը, Ուինստոն Չերչիլը և այլոք։
Խնդրի մասին զրուցել ենք ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայի ու նույն համալիրի Նյարդավիրաբուժության և կաթվածի կենտրոն լոգոպեդ, ՀՊՄՀ լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս Մերի Շաբոյանի հետ:

Loading...