Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Կարիմ Մասիմովին՝ պետական դավաճանության կասկածանքով։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությանը։
Հունվարի 6-ին նախաքննություն է սկսել հանրապետության ՔՕ 175-րդ հոդվածի առաջին մասով, որի շրջանակում էլ ձերբակալվել է Մասիմովն ու մի խումբ անձինք։
Նշենք, որ Ղազախստանում հետաքննություն է սկսվել նաև հեղուկ գազի 180 մանրածախ վաճառողների նկատամբ։ Նրանք կասկածվում են գնային դավադրության մեջ։