18:08   11-01-2022
Պիտի ստորագրեր, բայց զորախումբ չպետք է գնար. Ռուսաստանը երախտապարտ չի լինելու.«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը Փաշինյանին ստիպեց ստորագրել Ղազախստան ՀԱՊԿ ուժեր ուղարկելու մասին դիմումը:  Դրանից խուսափել վարչապետը չէր կարող, սակայն հայկական զորախումբ պետք չէր ուղարկել: Պատճառաբանությունը պիտի լիներ հետևյալը՝ մեզ համար ամեն զինվոր կարևոր է և մենք այսօր ի վիճակի չենք զինվոր տրամադրել: Ռուսաստանը միևնույն է երախտապարտ չի լինելու մեզ սրա համար: Եթե մենք մերժեյինք այդ դիմումը, ապա Ռուսաստանի հետ էինք խնդիրներ ունենալու, բայց չմերժելով էլ մեծ խնդիրներ ենք ունենալու Արևմուտքի հետ: Ամենակարևորը՝ փչացրեցինք մեր հարաբերությունները ղազախ ժողովրդի հետ:

Դիվանագետ Արա Պապյանի համոզմամբ ռուսական ներկայությունը Ղազախստանում չի կանխելու պանթուրքիստական ծրագիրը, դեռ ավելին՝ նպաստելու է դրան: Ո՞ւմ են ապապավինելու ղազախները ռուսներին դեմ հարցում:


Loading...