18:23   12-01-2022
Թուրանական ծրագիրը մեծ հարված ստացավ. Ղազախստանը երևակայական Թուրանի կռվան էր.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Եթե աջ կողմից է հարվածն, ուրեմն ձախ կողմին պետք է դիմել: Ղազախստանը խոսում է արտաքին ագրեսիայից, որի հեղինակները կարող  են լինել կամ Թուրքիան կամ արևմուտքը, որի ծրագրերը Թուրքիայի հետ նույնական են: Ղազախստանն ըստ էության սրանով ցույց տվեց,  որ հակաթուրքական միջոցներ է ձեռնարկելու: Ղազախստանը երևակայական Թուրանի ամենահզոր կռվաններից էր: Թուրքական ներդրումները Ղազախստանում  իրենց ծավալով ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում են: Կար նաև թուրքական մեծ գործակալական ցանց:

Ռուսաստանի միջամտությունից Թուրքիան դժգոհ է: Պնդումը հետևյալն է՝ ինչու՞ ՀԱՊԿ երկրները կարող են մտնել Ղազախստան, իսկ Թուրքիայի զորքերը ոչ:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է Ղազախստամում տեղի ունեցող իրադարձություններում թուրքական շահի և վնասի մասին:

Loading...